Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանի խափանման միջոց կալանքը փոխվել է

Երեք անչափահաս երեխաների, այդ թվում՝ 8 ամսական փոքրիկի մոր՝ Լիանա Հարությունյանի կալանքը փոխելու միջնորդության դատական նիստն ավարտվել է։

Դատավոր Արշակ Մաթևոսյանի որոշմամբ սահմանվել է վարչական հսկողություն և երկրից չբացակայելու արգելք։

Հիշեցնենք՝ Լիանա Հարությունյանը մեղադրվում է Հնդկաստանի 16 քաղաքացիների անօրինական միգրացիան կազմակերպելուն օժանդակելու համար։

Նախօրեին ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել էր «Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն»՝ տեսակցելու այնտեղ գտնվող 8 ամսական փոքրիկին, որի մայրն օրերս դատարանի որոշմամբ կալանավորվել է` ավելի մեղմ խափանման միջոցի պայմանները խախտելու պատճառաբանությամբ: Նախարարը նշել որ, որ երեխան լավ է, գտնվում է մոր խնամքի և բժիշկների հոգածության ներքո:

Related posts

Պակիստանում կրթական կենտրոնի տանիքի փլուզման հետևանքով կան զոհեր և վիրավորներ

Եվրոպայում շոգի նոր ալիք է սպասվում

Պարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալ