Ռուսաստանը և Ուկրաինան զինվորների աճյուններ են փոխանակել

Ռուսաստանն Ուկրաինային է հանձնել ևս 1000 ուկրաինացի զինվորականի աճյուն: Կիևի հետ ստամբուլյան բանակցություններում Մոսկվայի պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտնել է, որ ռուսական կողմն էլ ստացել է 19 զինվորականի աճյուն։
Կիևից հաստատել են փոխանակման լուրը: Իրավապահ մարմինները ներքին գործերի նախարարության աջակցությամբ փորձաքննություն կանցկացնեն՝ պարզելու զոհվածների ինքնությունը, քանի որ ավելի վաղ ուկրաինական կողմը հայտարարել էր, որ Ռուսաստանն ուկրաինացի զինվորականների աճյուններից
բացի փոխանցել է նաև ռուս զինվորականների մարմիններ:
Ավելի վաղ Ստամբուլում կայացած բանակցությունների ժամանակ Ռուսաստանը խոստացել էր Ուկրաինային հանձնել շուրջ վեց հազար աճյուն։ Հունիսի 16-ին Մեդինսկին հայտնել է, որ Ուկրաինային արդեն փոխանցվել է ուկրաինացի զոհված զինծառայողների 6060 աճյուն։ Փոխարենը Ռուսաստանը ստացել է 78 աճյուն։ Ակնկալվում է, որ փոխանակումը կշարունակվի:

Related posts

Ձերբակալված, կալանքի տակ գտնվող մեղադրյալները և ազատազրկված դատապարտյալները հնարավորություն կունենան տեսակապով մասնակցել դատական նիստերին․ ԱԺ-ն ընդունել է նախագիծը

Մենք պետք է աշխատենք այնպես, որ 2027-ի հունվարի 1-ից կատարողականի գնահատման վրա հիմնված համակարգը ՏԻՄ-երում աշխատի. Փաշինյան

Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա