Երեկ Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռում կայծակի հարվածից խուճապ է սկսվել, սակայն երկու ժամ օդում մնալուց հետո օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել

Երեկ՝ ապրիլի 17-ին, կայծակը հարվածել է Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռին, որի դիմապակին վնասվել է, խուճապ է սկսվել:

Ուղևորներից մեկը «Լուրերի» հետ զրույցում մանրամասներ է պատմել ժամեր տևած մղձավանջից.

«Եղանակը լավ չէր, բայց թռիչքը թույլատրվեց, օդ բարձրանալուց րոպեներ անց սկսվեց. կայծակի հարվածներ, անդադար թափահարում: Երկու ժամ օդում մնալուց հետո վայրէջք կատարեցինք Աբու Դաբիի հին օդանավակայանում: Վայրէջքից հետո միայն իմացանք, որ օդանավի դիմապակին վնասվել էր»:

Հիշեցնենք՝ Դուբայ անապատային քաղաքը հեղեղվել է ԱՄԷ-ում վերջին 75 տարվա ընթացքում ամենաառատ տեղումների պատճառով։ Ավելի քան 142 մմ անձրև է տեղացել 24 ժամվա ընթացքում՝ հեղեղելով մայրուղիներն ու տները, խաթարել Դուբայի միջազգային օդանավակայանի թռիչքները, երեքշաբթի չեղարկվել են 45 ժամանող և մեկնող չվերթեր:

Related posts

Ձեզ պահեք կարգ ու կանոնով. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց. ընդդիմությունը լքեց դահլիճը

Ադրբեջանի տեղեկատվական դաշտում առկա են Ռուսաստանի նկատմամբ ոչ բարեկամական նարատիվներ. Զախարովա

Այցելեցի մեր նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ. Պապիկյան