Երեկվա դրությամբ՝ ծիրանով բեռնված 626 մեքենա միայն հունիս ամսին է հասել ՌԴ, 363-ը ճանապարհին է. Պապոյան

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն անդրադարձել է ծիրանի արտահանման հետ կապված խնդրիներին:
«Երեկվա դրությամբ՝ 626 մեքենա միայն հունիս ամսին է հասել ՌԴ, 363-ը ճանապարհին է, միայն 69-ը երեկ է դուրս եկել»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ օբյեկտիվ հերթեր կան Լարսում:
Անդրադառնալով կոնյակի արտահանմանը՝ Պապոյանը նշել է, որ երեկ Լարսի անցակետով անցել է կոնյակով բեռնված 7 մեքենա:
Նախարարը նշել է՝ Գեզիում գործընկերների հետ պայմանավորվածություն կա՝ առաջիկա օրերին մի քանի տասնյակ մեքենա է դուրս գալու:
Հունիսի 25-ին Պապոյանը տեղեկացրել էր, որ միայն հունիսի 24-ին Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։
Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել էր ՌԴ մաքսային սահմանը։
Նախարարը մեկ այլ գրառմամբ նշել էր, որ Վրաստանի գործընկերների հետ տեղի ունեցած արդյունավետ բանակցությունների արդյունքում միայն այդ օրը վրացական Գեզի մաքսային տերմինալից դուրս է եկել և դեպի Վերին Լարս ճանապարհ է ընկել կոնյակով բեռնված 49 մեքենա։

Related posts

Կառավարությունը լրացուցիչ 300 մլն դրամ կտրամադրի շուրջ 410 ընտանիքի հիփոթեքի մայր գումարը նվազեցնելու համար

Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել

10 տարվա կտրվածքով մեր լավագույն նպատակն այն է, որ գոյություն ունեցող բոլոր հին դպրոցների փոխարեն ունենանք նորերը. Փաշինյան