Եվրոպայում գազի գինը գերազանցել է 800 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց

Եվրոպայում մարտի 9-ի սակարկությունների բացմանը գազի գինը 2023 թ. հունվարից ի վեր առաջին անգամ գերազանցել է 800 դոլարը 1000 խորանարդ մետրի դիմաց։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին են վկայում Լոնդոնի ICE բորսայի տվյալները, որոնք մեջբերում է ՏԱՍՍ-ը:Այս դինամիկան նկատվում է նավթի գնանշումների աճի և Մերձավոր Արևելքում հակամարտության սրման ֆոնին:Նիդեռլանդների TTF կենտրոնում գազի ապրիլյան ֆյուչերսի արժեքը բարձրացել է մինչև մոտավորապես 820 դոլար 1000 խորանարդ մետրի դիմաց:Օրվա սկզբից գնանշումների աճը գերազանցել է 27%-ը:Ավելի վաղ Brent տեսակի նավթի գինը Լոնդոնի ICE բորսայում մեկ բարելի դիմաց կազմել է 116,83 դոլար՝ նախորդ սակարկությունների փակման տվյալներով բարձրանալով 26,04%-ով:Կարդացեք հոդվածը` Русский

Related posts

Դրսից ժամանող ընտրողներն ու երկքաղաքացիության հարցը՝ համապետական ընտրությունների ֆոնին

ՊՆ-ն ներկայացրել է ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի համալրման ենթակա հաստիքների թիվը և համալրման կարգը

Գագիկ Բեգլարյանը կալանավորվել է