Եվրոպական հինգ երկրի ղեկավար հանդես կգա Ալյասկայի հանդիպման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ. Տուսկ

Եվրոպական հինգ երկրի ղեկավար հանդես կգա համատեղ հայտարարությամբ Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ՝ հայտնել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը:

Նա տեղեկացրել է, որ եվրոպացի երկրները քննարկում են ունեցել՝ գնահատելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը և Ալյասկայում կայացած հանդիպման արդյունքները:

Տուսկը հայտարարել է , որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի, ՄԹ վարչապետ Քիր Սթարմերի և Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ միասին լսել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմի Զելենսկու կարծիքը, պատրաստվել է համատեղ հայտարարություն:

Related posts

Վթար Օհանավան գյուղի մոտ. նախնական տվյալներով՝ կան զոհեր

ԱԳՄԱ նախարարությունը՝ ի գիտություն հայաստանյան արտահանողների

Հայաստանի քաղաքացիները պիտի որոշեն՝ մնա՞լ ԵԱՏՄ-ի մեջ, թե՞ ԵՄ-ին անդամակցել. վարչապետ