Ես միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին. Ադամ Շիֆ

Ամերիկացի կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախի դեմ Ադրբեջանի հրահրած 44-օրյա պատերազմի տարելիցին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:

Կոնգրեսականը, մասնավորապես նշել է.

«Մեկ տարի առաջ այս օրը ներքին դժգոհության բախված ավտոկրատը որոշեց պատերազմ հրահրել խաղաղ հարևանի դեմ։ 44 օրվա ընթացքում ադրբեջանական ուժերն Արցախում թիրախավորել և սպանել են անմեղ խաղաղ բնակիչների, և տեղահանել են տասնյակ հազարավոր մարդկանց։ Պատերազմը հանգեցրել է զանգվածային հումանիտար աղետի և հայ ընտանիքների զրկել իրենց հայրերից ու մայրերից, եղբայրներից ու քույրերից, որդիներից ու դուստրերից։

Չնայած հրադադարի մասին համաձայնությանը՝ Արցախի և Հայաստանի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիան շարունակվում է: Տասնյակ հայ զինվորներ մնում են ապօրինաբար ձերբակալված և կտտանքների են ենթարկվում: Միևնույն ժամանակ հազարավոր անմեղ քաղաքացիական անձինք դեռևս ապրում են վտանգի մեջ՝ Լեռնային Ղարաբաղում շարունակվող և պահպանվող սպառնալիքների պատճառով:

Այժմ ավելի քան երբևէ մենք պետք է վերստին ստանձնենք պարտավորություն՝ անել ամեն հնարավորը, որպեսզի ազատագրենք և խաղաղություն բերենք տարածաշրջանին։ Մենք պետք է շարունակենք պահանջել, որ Ադրբեջանն անհապաղ և անվերապահորեն վերադարձնի բոլոր ռազմագերիներին և ձերբակալված քաղաքացիական անձանց։

Մենք պետք է շարունակենք Բայդենի վարչակազմին կոչ անել հրաժարվել Ալիևի ռեժիմին ամերիկյան օգնության տրամադրումից և ակտիվացնել խաղաղ գործընթացը։ Եվ մենք պետք է հետագայում էլ ամրապնդենք և աջակցենք ժողովրդավարությանը Հայաստանում և ազատ, անկախ Արցախում։

Ես միշտ լինելու եմ Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին»։

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում

Հունվարի 1-ից մինչ օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 31 հազար 838 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 821 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ․ վարչապետ