Ես անհամբերությամբ սպասում եմ Հայաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունների հետագա ամրապնդմանը. Ադամ Շիֆ

30 տարի առաջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները դիվանագիտական հարաբերություններ հաստատեցին, և այդ ժամանակից ի վեր մեր գործընկերային հարաբերությունները շարունակաբար ամրապնդվել են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը:

«Ի նշանավորումն այս հոբելյանի՝ Կոնգրեսում Ամերիկայի հայ համայնքի անունից ես այսօր պարգևատրվել եմ պետական շքանշանով՝ իմ աշխատանքի համար։ Ես անսահման զգացված եմ այդ հսկայական պատվի համար և անհամբերությամբ սպասում եմ մեր երկու երկրների դիվանագիտական կապերի ամրապնդման կարևոր աշխատանքի շարունակմանը»,- գրել է Շիֆը:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆին պարգևատրել է Հայաստանի պետական պարգևով՝ Բարեկամության շքանշանով:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան