ԵՄ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը՝ տարածքային ամբողջականության սկզբունքի հիման վրա

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նիստում Եվրամիությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադարձել է նաև Հայաստանին և Լեռնային Ղարաբաղին:

«ԵՄ-ն ընդգծում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և տևական խաղաղության խթանմանը՝ հիմնված ինքնիշխանության, սահմանների անխախտելիության և տարածքային ամբողջականության ճանաչման սկզբունքների վրա՝ համաձայն 1991 թ. Ալմա-Աթայի հռչակագրին կողմերի հավատարմության:

ԵՄ-ն շարունակում է լիովին հավատարիմ մնալ այս ուղղությամբ և բրյուսելյան կարգավորման գործընթացի շրջանակներում գործադրվող ջանքերին աջակցելուն և կոչ է անում կողմերին գործել բարեխղճորեն:

ԵՄ-ն հավասարապես կարևորում է Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովումը, ինչպես նաև փախստականների և տեղահանված անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի համար պայմանների ստեղծումը Լեռնային Ղարաբաղում, մասնավորապես՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը՝ առանց ահաբեկման կամ խտրականության:

Բացի դրանից՝ տեղի բնակչության մշակութային ժառանգությունն ու գույքային իրավունքները պետք է արդյունավետ կերպով պաշտպանվեն և երաշխավորվեն: Միջազգային դատարանի վճիռների ամբողջական կատարումն առաջնային նշանակություն ունի»,- ասված է հայտարարության մեջ:

Related posts

COP17-ի հյուրընկալումը Հայաստանի համար ինքնանպատակ չէ․ Արարատ Միրզոյան

Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք, պետք է խոսքերից անցնել գործի․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացմանը

Ասել եմ՝ 2023 թվականին նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է. Հարությունյանը՝ Էմմա Պողոսյանի հաղթանակի մասին