ԵՄ մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական փաթեթը

ԵՄ մշտական ​​ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ սահմանափակող միջոցառումների 16-րդ փաթեթի շուրջ, հաղորդում է Financial Times-ը։

Մշտական ​​ներկայացուցիչների որոշումը վերջնական չէ, նրանց հաստատած փաթեթը կուղարկվի Եվրամիության երկրների ղեկավարների հաստատմանը։

«Պատժամիջոցներն ուղղված են ևս 13 բանկի և 73 տանկերների, այսպես կոչված, ստվերային նավատորմի դեմ»,- հայտնում է FT-ը՝ վկայակոչելով աղբյուրներին:

Պատժամիջոցների նոր փաթեթը ներառում է նաև «փուլային» արգելք ԵՄ երկրների համար ռուսական ալյումինից արտադրանքի որոշակի տեսակների գնման հանդեպ։

Euronews-ն էլ նշել է, որ չորեքշաբթի Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը համաձայնեցրել է այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը պնդում է Ուկրաինայի ճակատագրի շուրջ բանակցություններ վարել՝ կասկածի տակ դնելով կոշտ սահմանափակումների երկարաժամկետ կենսունակությունը:

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոնենթադրել է, որ Եվրոպային, ի վերջո, կկանչեն բանակցությունների սեղանի շուրջ ՝ քննարկելու Կրեմլի համար պատժամիջոցների մեղմացումը: Նա ընդգծել է, որ «բոլոր կողմերը» ստիպված կլինեն գնալ զիջումների, մինչդեռ, ըստ լրատվականի, ԵՄ-ն ձգտում է պահպանել իր կոշտ քաղաքականությունը, գոնե այս պահին:

Related posts

Եզրասը անծպտուն ներկա է եկեղեցու հետևորդի ստորացմանը, դիմացը փող տվող աֆտարիտետ ա. Հարությունյան. տեսանյութ

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար