ԵՄ-ի 13 պետություններ չեն ստանում ռուսական գազ կամ այն ստանում են սահմանափակ. ԵՀ

Եվրամիությունում 13 պետություններ դադարել են ռուսական գազ ստանալուց կամ այն ստանում են սահմանափակ ծավալով՝ «Հյուսիսային հոսքով» մատակարարումների դադարեցումից հետո: Այդ մասին հայտնել Է Էներգետիկայի հարցերով Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենի տեղակալ Մեթիլդա Վերսդորֆերը Եվրախորհրդարանի Էներգետիկայի կոմիտեում կայացած ունկնդրություններում:

«ԵՄ-ի 13 պետություններ լիովին կամ մասնակիորեն կտրված են ռուսական գազից: Ինչպես դուք գիտեք, «Հյուսիսային հոսքը» երեկվանից փակ Է տեխնիկական սպասարկման համար, այսինքն՝ ռուսական գազի մատակարարումներ այժմ չկան Գերմանիային եւ հարեւան երկրներին»,- հայտարարել Է նա: «Կա նաեւ դրական նորություն. Եվրոպայում գազապահեստարանների լցվածությունը հասել Է 80 տոկոսի, ինչը դրական քայլ Է ձմռան նախապատրաստության համար»,- ասել Վերսդորֆերը: Նա ընդգծել Է, որ Եվրահանձնաժողովն աշխատում Է Էներգետիկ պաշարների մատակարարումների բազմազանացման վրա, բայց ըստ որում Էներգետիկ ճգնաժամի դեմ գլխավոր միջոցը համարում Է կանաչ Էներգետիկայի անցման արագացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Related posts

Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. վարչապետ Ետտենը շնորհավորել է Փաշինյանին

Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը. Դանիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Շիրակի մարզի ընտրական քարտեզը. որտեղ էին ամենաակտիվ և ամենապասիվ ընտրողները