ԵՄ ԱԳ և պաշտպանության նախարարների հանդիպումը Բուդապեշտի փոխարեն տեղի կունենա Բրյուսելում. Բորել

ԵՄ խորհուրդը հրաժարվել է Միության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպում անցկացնել Բուդապեշտում՝ ի պատասխան Հունգարիայի կողմից ԵՄ ընդհանուր քաղաքականության խաթարմանը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

«Հաշվի առնելով, որ ԵՄ 27 երկրներից 25-ը դատապարտում են Հունգարիայի դիրքորոշումը, մենք պետք է ցույց տանք, որ Հունգարիայի վարքագիծը, որը խաթարում է ԵՄ արտաքին քաղաքականության միասնությունը, պետք է պաշտոնական հետևանքներ ունենա։ Օգտվելով առաջիկա հանդիպման անցկացման վայրը որոշելու իմ իրավունքից՝ որոշում եմ կայացրել ամառային արձակուրդից հետո արտաքին գործերի և պաշտպանության նախարարների հաջորդ հանդիպումը հրավիրել Բրյուսելում»,- ասել է Բորելը։

Նա ընդգծել է, որ լսել է ԵՄ բոլոր երկրների կարծիքները։ Միաժամանակ Բոլերը շեշտել է, որ հանդիպման տեղափոխումը Բուդապեշտից Բրյուսել չի նշանակում Հունգարիայի բոյկոտում: «Բոլորը ներկա կլինեն, այդ թվում՝ Հունգարիան: Ես հրաժարվում եմ օգտագործել բոյկոտել բառը»,- ասել է Բորելը:

Related posts

9 տարի շարունակ. այս տարի ևս կայացավ Արարատ Մկրտումյանի անունը կրող մրցանակաբաշխությունը

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Նիկոլ Փաշինյան

Պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Հայաստանն ունի երկու մասնակից