Եղեգնաձորի քաղաքապետարանի մոտ հնչել են կրակոցներ. հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ

Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ հնչել են կրակոցներ. հայտնաբերվել է 20-ից ավելի կրակված պարկուճ։ Այս մասին գրել է Shamshyan.com

ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Շահումյան փողոցում՝ Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ, կրակոցներ են հնչել:

Դեպքի վար են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պետ Հրազդան Կոստանյանը:Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Հարությունյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները Եղեգնաձորի համայնքապետարանի մոտ հայտնաբերել են մոտ 20-ից ավել ինքնաձգից արձակվաց կրակված պարկուճներ:Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կրակոցներ արձակած անձի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք հրազենը հայտնաբերելու ուղղությամբ: Պարզվում է նաև, թե արդյոք կրակոցների հետևանքով տուժածներ կան, թե ոչ:

Related posts

Նպաստել Երևանի և Թեհրանի մոտեցումների համադրմանը, բացահայտել համագործակցության նոր ուղղություններ. Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Հունիսի դրությամբ Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգն ունի շուրջ 1,8 մլն շահառու, որից 762.404-ն օգտվել են այս կամ այն ծառայությունից

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան և ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը դարձել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի ասոցացված գործընկերներ. Պապիկյան