Եկել է ժամանակը պատերազմը վերացնելու մարդկության պատմությունից. Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը դարձյալ կոչ է արել բանակցություններ սկսել Ուկրաինայում ռազմական գործողությունների դադարեցման մասին:

 NEWS.am-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդում է Associated Press-ը:
Կիրակի ելույթ ունենալով Սուրբ Պետրոսի հրապարակում՝ Հռոմի պապն ընդգծել է, որ «այս դաժան և անիմաստ պատերազմը» շարունակվում է արդեն ավելի քան մեկ ամիս եւ «պարտութնուն է բոլորի համար»:
Քահանայապետը ցավով մատնանշել է, որ ծնողները հուղարկավորում են իրենց երեխաներին, իսկ «ուժեղները որոշումներ են կայացնում, իսկ խեղճերը մահանում են»:
Հղում անելով հաղորդագրությանն այն մասին Ուկրաինայում բնակվող երեխաների շուրջ կեսը տեղահանվել է հակամարտության հետևանքով, Ֆրանցիսկոս պապն ընդգծել է, որ «պատերազմը կործանում է ոչ միայն ներկան, այլեւ հասարակության ապագան»:
«Մարդկությունը պետք է հասկանա, որ եկել է պատերազմը չեղարկելու պահը, վերացնելու պատերազմը մարդկության պատմությունից, քանի դեռ այն չի վերացրել մարդուն պատմությունից»,- հայտարարել է Հռոմի պապը:

Related posts

Հնդկաստանն արգելել է Ադրբեջանից ապրանքների ներմուծումը երկիր

Ավարտվել է կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնությունը

Կապանում գնացինք թատրոն և զբոսնեցինք․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել