Եթե որևէ մեկը ներգրավված կլինի կոռուպցիոն գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ. Արթուր Հովհաննիսյան

Դիանա Գասպարյանը իր հրաժարականի վերաբերյալ բացատրություն հրապարակային ներկայացրել է, ես դրան ավելացնելու և այդ հայտարարությունը մեկնաբանելու անհրաժեշտություն չեմ տեսնում: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ պատասխանելով Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնն այլևս չզբաղեցնելու Գասպարյանի որոշմանն առնչվող հարցին:

Լրագրողի հարցին՝ արդյոք հրաժարականը կապ ունի՞ ենթադրյալ կոռուպցիոն պատմությունների հետ, որոնց մասին ԶԼՄ-ները գրում էին՝ կապված նրա անվան հետ, Հովհաննիսյանը պատասխանեց՝ հաշվի առնելով մամուլի հրապարակումների բազմագույն լինելը, ինքը կխուսափի դրանք մեկնաբանելուց:

«Անկախ մարդու անուն-ազգանունից, քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն, հովանավորչության գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի ՔՊ քաղաքական կուսակցության թիմի անդամ»,- ընդգծեց Հովհաննիսյանը:

Հիշեցնենք՝ Գասպարյանը երեկ տեղեկացրել էր, որ առաջիկայում վայր է դնելու մանդատը որպես Վաղարշապատ համայնքի ավագանու անդամ ու այլևս չի զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից