2026 թվականի հունվարի 10-ին ավարտվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2024 թվականի փետրվարի 27-ի թիվ 13 որոշմամբ սահմանված անցումային ժամանակահատվածը՝ Եվրասիական տնտեսական միության (Մաքսային միություն) տեխնիկական կանոնակարգերում Հանձնաժողովի խորհրդի 2023 թվականի հունիսի 23-ի թիվ 70 որոշմամբ կատարված փոփոխությունների իրականացման համար։
Անցումային ժամանակահատվածի ավարտին սննդամթերք արտադրողները, ներմուծողները և արտադրողների լիազոր ներկայացուցիչները, ինչպես նաև կենդանական ծագման սննդամթերքի (սննդային) հումքի մատակարարները պետք է պատրաստ լինեն համապատասխանելու «Սննդամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգում ներկայացված նոր արտադրանքի պահանջներին՝ անասնաբուժական դեղամիջոցների առավելագույն թույլատրելի մնացորդային մակարդակների սահմանման վերաբերյալ, իրականացնելու արտադրության ընթացքում արտադրանքի անվտանգությունն ապահովելու համար անհրաժեշտ միջոցառումները և տեղեկություններ ուղեկցող փաստաթղթերում տրամադրելու կենդանիների բուժման համար օգտագործվող անասնաբուժական դեղամիջոցների վերաբերյալ: