ԵԱՍՄ հիմնարկի տնօրենն ու տեղակալը վերականգնել են պատճառված ավելի քան 18 մլն դրամ վնասը և ազատ արձակվել

Երևանի քաղաքապետարանի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանն ու նրա տեղակալ Կարեն Թորոսյանը ազատ են արձակվել։

Հակակոռուպցիոն կոմիտեից «Լուրերին» փոխանցել են, որ մեղադրյալներն ամբողջությամբ վերականգնել են պատճառված ավելի քան 18 մլն դրամ վնասը և ընդունել իրենց մեղքը:

Ըստ մեղադրանքի՝ հիմնարկի տնօրենը փոխտօրենի մտերիմներին և ազգականներին 2019 թվականից կեղծ հրամաններով ձևակերպել է տարբեր հաստիքների` 300 հազարական դրամ աշխատավարձով: Այս մարդիկ, սակայն, չեն հաճախել աշխատանքի, բայց տնօրենի հրամաններով խրախուսվել են հիմնարկի մյուս աշխատակիցների համեմատ առնվազն կրկնակի բարձր դրամական պարգևավճարներով:

Այսպիսով՝ 2019-ի նոյեմբերից մինչև 2021-ի հունվարը համայնքային բյուջեից որպես աշխատավարձ և պարգևավճար ավելի քան 17 մլն դրամ է ելքագրվել։

Աշխատանքի չներկայացած, բայց աշխատավարձ ստացած անձանցից մեկին ևս մեղադրանք է առաջադրվել:

Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան

Related posts

Ուկրաինայում ռուսերենը հանվել է պաշտպանության տակ գտնվող լեզուների ցանկից

Եվրամիությունը որոշել է սկսել Ուկրաինայի և Մոլդովայի հետ անդամակցության շուրջ բանակցությունները

ՃՏՊ Գեղաշեն գյուղի մոտակա սարերում․ կա զոհ