Դպրոցները կանցնեն առկա ուսուցման. նախարար

Դպրոցները արձակուրդներն ավարտելուց հետո կանցնեն առկա ուսուցման: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

«Դպրոցներում մեկ շաբաթ արձակուրդը երկարաձգվել էր, և տրամադրված չենք այն շարունակել, կանցնենք առկա ուսուցման տարբերակին՝ խստագույնս պահպանելով հակահամաճարակային կանոնները: Բուհերին առաջարկել էինք մինչև նոյեմբերի 15-ը ձեռնպահ մնալ առկա դասընթացներից, սակայն ցանկանում ենք 15-ից կրկին անցնել ուսուցման առկա համակարգին»,- ասաց նախարարը:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել