Ավարտվել են Արթիկի Ղուկասյան փողոցի հիմնանորոգման աշխատանքները

Արթիկի Ղուկասյան փողոցը համայնքի, թերևս, ամենահին ու կոլորիտային փողոցներից է: Սակայն հիմնադրման օրվանից մինչ օրս՝ շուրջ 80 տարի, Ղուկասյանի բնակիչները սպասել են իրենց փողոցի բարեկարգմանը:

Համայնքների 2021 թվականի տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի հայտում Արթիկի համայնքապետարանը, ի թիվս մյուս 5 սուբվենցիոն ծրագրերի, ընդգրկել է նաև Ղուկասյան փողոցի բարեկարգման ծրագիրը:

Պետություն-համայնք համագործակցության արդյունքում օրերս ավարտվել են 560 մ երկարությամբ և 5 մ լայնությամբ Ղուկասյան փողոցի տուֆ քարով սալիկապատման աշխատանքները։ Նեղլիկ, որոշ հատվածներում տեղանքով պայմանավորված թեք, իսկ ձմռան ամիսներին՝ դժվարանցանելի փողոցի նորոգման համար անհրաժեշտ գումարի 65 տոկոսը տրամադրեց պետությունը, 35 տոկոսը՝ համայնքը։ Արդյունքում բարելավվեց մոտ 3000 քառակուսի մետր մակերեսով ճանապարհը։ Բացի այդ, սալիկապատվեց նաև Ղուկասյան և Սպանդարյան փողոցները միացնող 40 մ երկարությամբ ճանապարհահատվածը:

Ծրագրի ընդհանուր արժեքը 41 մլն 150 հազար դրամ է։

Շինարարական աշխատանքներն իրականացվեցին «Ճանշին» ՓԲԸ կողմից:

Related posts

ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2026-ի առաջին կիսամյակի գործունեության ամփոփման նպատակով

Միջադեպ՝ Հունաստանի երկնքում. տղամարդը կիսով չափ դուրս է եկել թռչող ինքնաթիռի պատուհանից

Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը