Դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը կողաշրջվել է. բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակ

Հունիսի 17-ին՝ ժամը 12:12-ի սահմաններում, Պարեկային ծառայության կարգախմբից ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Արագածոտնի մարզի Սասունիկ բնակավայրում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից:
Պարզվել է, որ դպրոցական երեխաներին էքսկուրսիա տանող ավտոբուսը Աշտարակ-Սասունիկ ճանապարհին կողաշրջվել է։ Նախնական տվյալներով՝ երեխաներն ու մեծահասակաները ստացել են համապատասխան բուժօգնություն, երեք երեխա տեղափոխվել է Երևան՝ լրահետազոտման։
Հանգամանքները պարզվում են։
Աշտարակ-Սասունիկ ճանապարհին էքսկուրսիա տանող ավտոբուսի վթարի հետևանքով բուժօգնության են դիմել 30 երեխա և 6 մեծահասակ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
«Բոլոր տուժածները մարզային բուժկենտրոնում անցել են անհրաժեշտ հետազոտությունները և դուրս են գրվել:
Կազմակերպվել է երեք երեխայի տեղափոխումը Երևան` լրահետազոտման:
Բժիշկների գնահատմամբ` կյանքին սպառնացող վտանգ առկա չէ»,- ասվում է հաղորդագրությունում:

 

Related posts

Առաջիկա օրերին՝ կարճատև անձրև ու ամպրոպ․ ջերմաստիճանը կբարձրանա ևս 3-4 աստիճանով

«Արմավիր» ՔԿՀ-ում անօդաչու թռչող սարքի միջոցով փորձել են ազատազրկվածներին արգելված իրեր փոխանցել

Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ