Դուք ճանաչո՞ւմ եք երկու մարդու, որոնց միջև ընդհանրապես որևէ տարաձայնություն չլինի․ մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց․ Ռոբերտ Քոչարյանը՝ իր և Սերժ Սարգսյանի հարաբերությունների մասին

Այսօր մենք տարբեր դաշինքներով ենք հանդես գալիս ընտրություններին, և չեմ կարծում՝ սա այն թեման է, որի վերաբերյալ մենք պետք է ինչ-որ բանավեճեր կամ քննարկումներ ծավալենք։

Այս մասին «Հայաստան» դաշինքի մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հարաբերություններ են իր և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև, կա՞ն տարաձայնություններ և արդյո՞ք տարաձայնություններն այն աստիճանի են, որ իրենք չեն կարողացել միավորվել մեկ դաշինքում։

«Դուք ճանաչու՞մ եք երկու մարդու, որոնց միջև ընդհանարապես որևէ տարաձայնություն չլինի, միգուցե միայն զույգերի մոտ է նման բան լինում։ Չեմ կարծում, որ իրականում սա այն թեման է, որ արժանի է քննարկման։ Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց ճանապարհով»,-ասաց նա՝ նշելով, թե ընտրությունների ժամանակ բոլորը բոլորի մրցակիցն են։

Related posts

Գյումրիում վաղ առավոտից նկատվել է ընտրողների ակտիվություն

32/20 ընտրատեղամաս․ Ղարիբջանյանում արդեն քվեարկել է շուրջ 300 ընտրող

1555 ընտրողից 385-ը արդեն քվեարկել է Առափիում