Դուման ընդունել է ՌԴ նախագահին Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման մասին դիմում ուղարկելու մասին բանաձևը

Ռուսաստանի Դաշնության Պետական դուման ընդունել է Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների ճանաչման անհրաժեշտության մասին դիմումն անհապաղ ՌԴ նախագահին ուղարկելու մասին բանաձևը: Կոմունիստական կուսակցության առաջարկած նախագծին կողմ է քվեարկել 351 պատգամավոր:

«Պատգամավորները կարծում են, որ Դոնեցկի և Լուգանսկի ճանաչումը հիմքեր կստեղծի անվտանգության երաշխիքների ապահովման, հանրապետությունների բնակիչներին արտաքին սպառնալիքներից պաշտպանելու, ինչպես նաև միջազգային խաղաղության և տարածաշրջանային կայունության ամրապնդման համար»,- ընդգծել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը:

Նրա խոսքով՝ Արևմուտքը սրում է լարվածությունը, Ուկրաինային սպառազինություն է մատակարարում, իսկ Կիևը շարունակում է չպահպանել Մինսկի համաձայնությունները: Պետդումայի խոսնակը նշել է, որ դա վտանգներ է ստեղծում Ռուսաստանի քաղաքացիների և հայրենակիցների կյանքի համար:

Related posts

Կիևը ձգտում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչի Ուկրաինայի նոր դերը անվտանգության ճարտարապետության մեջ

Կարևոր օրենսդրական փոփոխություններ՝ ԱԺ արտահերթ նստաշրջանին.

Իրանը մերժել է ԱԷՄԳ-ի մուտքը իր միջուկային օբյեկտներ