ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի սահմանների պահպանությունը կիրականացվի Ռուսաստանի հետ համատեղ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարի 22-ին Պետդումայի վավերացմանն է ներկայացրել Դոնեցկի և Լուգանսկի հետ բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրերը:

Փաստաթղթերում նշվում է, որ ՌԴ-ի կողմից արդեն ճանաչված հանրապետությունների սահմանների պահպանությունն իրականացվելու է կողմերի համատեղ ջանքերով, ինչպես նաև կողմերին տալիս է միմյանց տարածքում ռազմաբազաների կառուցման և օգտագործման իրավունք: Նշվում է, որ Ռուսաստանը, Դոնեցկն ու Լուգանսկը պետք է խորհրդակցություններ անցկացնեն կողմերից մեկի անվտանգության վերաբերյալ մտավախության դեպքում՝ համատեղ պաշտպանություն իրականացնելու նպատակով:

Համաձայնագրերը նախատեսում են ազգային փոքրամասնությունների էթնիկ, լեզվական, մշակութային և կրոնական ինքնության պաշտպանություն: Դոնեցկն ու Լուգանսկը պետք է միջոցներ ձեռնարկեն քաղաքացիական, հարկային և կենսաթոշակային օրենսդրությունների միասնականացման ուղղությամբ։

Համաձայնագրերը կնքվել են տասը տարի ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ:

Related posts

Փաշինյանը և Սինիրլիօղլուն քննարկել են տարածաշրջանային անվտանգության ապահովմանն առնչվող թեմաներ

Իրավապահները հայտնաբերել են փեսային վրաերթի ենթարկած աներորդուն

Երևանում կկայանա Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեան․ քննարկում՝ ՊՆ-ում