Դեմ ենք լինելու Հայաստանի սահմանների որևէ փոփոխության. Ջեքի Սփիեր

Ինչպես տեսաք, Միացյալ Նահանգների անմիջական արձագանքն էր դադարեցնել բռնությունները և հրադադար հաստատել։ Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, և մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել, մենք ընդունել ենք. արձագանքելով Հանրային հեռուստաընկերության՝ ՀՀ տարածք Ադրբեջանի ներխուժմանը և Բաքվի՝ «միջանցք» ստանալու մտադրությանն ԱՄՆ պաշտոնական դիրքորոշմանը վերաբերող հարցին, պատասխանեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։

Իր հերթին, ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիերը տեղեկացրեց՝ Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձև է առաջ քաշել, որով դատապարտում են Ադրբեջանի գործողությունները։

«Հուսով եմ, որ այդ բանաձևով առաջ կշարժվենք։ Ինչ վերաբերում է Հայաստանի հետ կապված մեր հանձնառությանը՝ շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ ենք լինելու Հայաստանի սահմանների որևէ փոփոխության»,- հայտարարեց Սփիերը։

Related posts

Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է

Ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, հակառակ դեպքում Ադրբեջանը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին իրենց զինծառայողի կորելու մասին. Ռուբինյան

Հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ