Բաքուն անդրադարձել է Երևանում Նենսի Փելոսիի արած հայտարարություններին

Ադրեբեջանի Արտաքին գործերի նախարարությունն անդրադարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Երևանում կատարած հայտարարություններին ու նշել, թե նրա «տարածաշրջանում իրավիճակը խեղաթյուրող հայտարարությունը խորապես ափսոսանք է առաջացնում»։

Գերատեսչությունից հայտնել են, թե ստեղծված իրավիճակում մեղավոր է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը։

«Ընդհանրապես, Նենսի Փելոսին հայտնի է որպես հայամետ քաղաքական գործիչ, և Կոնգրեսի հայամետ անդամների առկայությունը նրա պատվիրակության կազմում ուղղակիորեն ցույց է տալիս դա։ Երբ մոտենում են ԱՄՆ միջանկյալ ժամկետները, թվում է, որ Ն. Փելոսին նույնպես օգտագործում է այս այցը իր ներքաղաքական օրակարգին և ԱՄՆ-ում հայկական լոբբիստական ​​շրջանակներին աջակցություն հավաքելու համար:

Անընդունելի են քաղաքական ինտրիգները և ԱՄՆ շահերի լոբբինգը ներքաղաքական օրակարգում Հայաստանի միջոցով դեպի հարավկովկասյան տարածաշրջան»,-նշվում է հայտարարության մեջ։

Ադրբեջանական կողմը նշել է, թե Հայաստանում Ն.Փելոսիի հայտարարությունները պետք է դիտարկել որպես հայկական քարոզչության հիման վրա արված հայտարարություն։

«Սա լուրջ հարված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։ Նման միակողմանի քայլերն ու չհիմնավորված հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ ավելի մեծացնելու լարվածությունը»,-կարծում են Ադրբեջանի ԱԳՆ-ում։

Related posts

ԵՄ-ն ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում առաջընթացը

Վարչապետը հանդիպել է դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցների հետ

Տավուշի մարզպետի` Կիրանցի բնակիչների հետ հանդիպումից հետո դեպի Ոսկեպար