Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 մլն դրամ. Դատախազության հայցը բավարարվել է

2026 թվականի սեպտեմբերի 16-ին Հակակոռուպցիոն դատարանի կողմից ամբողջությամբ բավարարվել է Դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցն ընդդեմ Տիգրան Ժորայի Գրիգորյանի (դատարանում քննվող քրեական գործի շրջանակներում Տիգրան Գրիգորյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման համար): Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո, հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 113 միլիոն 805 հազար դրամ:

Related posts

Ակնհայտ է, որ գործ չունենք դիվերսիայի հետ, հակառակ դեպքում Ադրբեջանը նախապես չէր տեղեկացնի հայկական կողմին իրենց զինծառայողի կորելու մասին. Ռուբինյան

Հունիսի 23-ը Հանրային ծառայողի օր սահմանելու նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր