Դեղին ու սև կպչուն ժապավեն․ Քիմ Քարդաշյանը ներկայացրել է արտասովոր «հանդերձանքով»

Իրապատում շոուների աստղ Քիմ Քարդաշյանը մասնակցել է Փարիզի Նորաձևության շաբաթվա ցուցադրությանը՝ ներկայացնելով Balenciaga ապրանքանիշի 2022 թվականի աշնանային հավաքածուի մասը կազմող նոր պայուսակը։ Աստղը ցուցադրությանը ներկայացել է դեղին ու սև կպչուն ժապավենով պատված, իսկ նրա «հագուստը» համադրված է եղել նմանատիպ պայուսակով։

Ինչպես գրում է Hypebeast-ը, ենթադրվում է, որ արտասովոր աքսեսուարը պատրաստվել է Քարդաշյանի պատվերով, սակայն այժմ Balenciaga-ն մտադիր է այն վաճառքի հանել 3,1 հազար դոլարով։ Նշվում է, որ նոր պայուսակը վաճառքի կհանվի խիստ սահմանափակ քանակությամբ։

Hourglass Small Handbag in Box With Tape in Yellow անվանումը կրող փոքրիկ պայուսակն ամբողջությամբ ձեռագործ է և պատրաստվել է Իտալիայում։ Այն կարված է հորթի կաշվից, իսկ արտաքին շերտը պատված է կպչուն ճապավենով։ Բացի այդ, պայուսակը համալրված է նաև արծաթյա «B» տարբերանշանով։

Related posts

Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՀՀ ՊՆ

Խորենացու փողոցում մեքենաներ են բախվել. տուժածները հոսպիտալացվել են

Երկրաշարժ Հայաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս