Դեկտեմբերի 28-ից «Հայկական ավիաուղիներ»-ը կմեկնարկի Երևան-Թբիլիսի ուղիղ չվերթները

Ամանորին ընդառաջ՝ դեկտեմբերի 28-ից, «Հայկական ավիաուղիները» ուղիղ և կանոնավոր թռիչքներ կսկսի Երևանից դեպի Թբիլիսի՝ 220 ուղևորի համար նախատեսված հարմարավետ Airbus 321-200 ինքնաթիռով։ Թռիչքի տևողությունը 50 րոպե է:

Չվերթների մեկնարկը հիանալի հնարավորություն է Ամանորն ու  ձմեռային հանգիստը Վրաստանում անցկացնելու, իսկ հարևան երկրի զբոսաշրջիկների համար՝ Երևան այցելելու համար:

Մոսկվայից ուղևորները ևս կարող են հեշտությամբ հասնել Թբիլիսի՝ շնորհիվ Երևանով հարմարավետ, տարանցիկ թռիչքների, որոնք իրականացվում են «Շերեմետևո» միջազգային օդանավակայանից:

«Հայկական Ավիաուղիների» թռիչքների առավելություններն են.

  • ձեռքի ուղեբեռ՝ 1 տեղ մինչև 7կգ – 55х40х20: Սակագների մանրամասները՝ այստեղ.
  • սակագնային զեղչեր՝ 0-ից 2 տարեկան երեխաների համար՝ 90%.
  • սակագնային զեղչեր՝ 2-ից 12 տարեկան երեխաների համար՝ 15%.
  • մեկնելուց առաջ տոմսերի փոխանակման և ինքնաթիռում նստատեղ ընտրելու հնարավորություն:

Ընթացիկ չվացուցակը և տոմսերի ամրագրումները հասանելի են ավիաընկերության պաշտոնական կայքում և զբոսաշրջային գրասենյակներում:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի