6 անձ է ձերբակալվել, այդ թվում՝ տեսչական մարմնի ղեկավարներ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տարածքային բաժանմունքների ղեկավար պաշտոններ զբաղեցրած անձինք:

Վերջիններս մեղադրվում են քաղաքաշինական նորմերի խախտմամբ կառուցված շինությունների համար դրական եզրակացություն տալու գործընթացն անխոչընդոտ կազմակերպելու դիմաց կաշառք ստանալու համար։ Այս մասին 1lurer.am-ին հայտնեել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Related posts

Բիշքեկում Փաշինյանի և Ալիևի հանդիպման օրակարգում են եղել նաև գերիների, անհետ կորածների հետ կապված հարցերը

Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանին պատգարակով դատարան տեղափոխելու մասին

Առաջիկա օրերին ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 1-3 աստիճանով