Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է պարեկային ոստիկանության դերի մասին, այդ համատեքստում նկատելով, որ ծառայության դերը մեծ է նաև հանրային տարածքի պահպանության իմաստով:
«Որովհետև հանրային տարածքը չի կարելի օգտագործել անձնական նպատակներով: Էն «Պապու «Գազ 157»-երից թեթև-թեթև պրծանք, երբ մայթով քայլում ես, կամ մարդ է՝ իր երեխայի հետ քայլում է, մանկական սայլակով քայլում է, ու կտեսնես մի հատ, ասենք, 61թ․ արտադրության «Գազ 66»-ի «ռամա»՝ մայթի վրա։ Թե բա պապու «ռամա»-ն է, բա էս միակ հիշողությունն է մնացել պապից, բա կարո՞ղ ա տանենք, ի՞նչ անենք։ Ամենայն հարգանքով, բայց տարեք ձեր ննջարանում դրեք պապու հիշատակը, կախեք պատից։ Բա քաղաքացին մեղավո՞ր է, որ որ պետությունը փող է ծախսել, որ քաղաքացին մայթով քայլելու, երեխայի հետ զբոսնելու հնարավորություն ունենա, մենք մեր պապու «66-ի» «ռամա»-ն բերում, դնում ենք այստեղ։ Դե ասում ենք՝ պապինն է, գիտես մեր պապին։ Այ ձեր ցավը տանեմ, ամենայն հարգանքով, տարե՛ք ձեր տանը դրեք, բակ ունեք՝ դրեք բակում, բակ չունեք՝ դրեք տանը»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նաև հարցադրում արեց՝ իսկ տեղի մարդի՞կ, պաշտոնյանե՞րը՝ մարզպետ կա, համայնքի ղեեկավար կա, ավագանի կա, ինչո՞վ են զբաղված այդ մարդիկ. «Վախենում եք այդ պապու թողան ձայնը կորցնեք ընտրություններում, մեզ ձայնը պետքա, որ տանեն մայթերը քանդեն. Մերկանտիլ քաղաքական հաշվարկով, երբ որ մենք գնում այդ ավազը մաքրել ենք տալիս՝ մի մարդու ձայնը կորցնում ենք, 100-ինը շահում, որովհետև մարդիկ հասկանում են, որ փաստորեն պետություն կա, օրենք կա: Ուղիղ ասում եմ՝ համայնքներում պատահական մտնելու եմ, որ մարզում, որտեղ տեսա 66, 157, 06, 31, քար, աղյուս, ավազ, բետոն, սա պրոբլեմ է առաջացնելու, որովհետև 6 տարվա ընթացքում ես գործնականում մարմին չկա, որի ղեկավարին նման մի հատ հարցով զանգած չլինեմ: Բոլորին ոչ հրապարակային ձևերով ասել եմ տասնյակ անգամներ, հարգելի մարզպետներ, նախարարներ շրջեք, նայեք: Խնդրեք, ասեք՝ մի արեք ժողովուրդ ջան»:
Վարչապետը զգուշացրել է, որ նման դեպքերի ականատես լինելու դեպքում հետևություններ կարվեն, և եթե այս կապակցությամբ խնդրանքները տեղ չհասնեն, ապա հարկադրանքի միջոցներ կկիրառվեն։