Դատարան է ուղարկվել Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական գործը

Հսկող դատախազը հաստատել է Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանի և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը և հանձնել իրավասու դատարան: Այս մասին 1Lurer.am-ին հայտնել են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նախօրեին տեղեկացրել էինք, որ Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավարը, իր ընտանիքի անդամների և փոխկապակցված անձանց աջակցությամբ, ծառայողական լիազորությունները օգտագործել է ի վնաս համայնքի շահերի՝ համայնքապատկան հողատարածքները ձևական աճուրդներով և ուղղակի վաճառքով օտարելով շուկայականից բազմակի ցածր գներով։

Արդյունքում համայնքին պատճառվել է խոշոր նյութական վնաս։ Հետագայում հողամասերը միավորվել, վերագրանցվել են փոխկապակցված անձանց անուններով, վաճառվել են ձևական գործարքներով, փոխվել է դրանց գործառնական նշանակությունը, և տրամադրվել են կառուցապատման թույլտվություններ՝ հանցավոր ծագումը քողարկելու նպատակով։

Գործով արձանագրվել է առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Դ.Գ.-ին և նրա հետ փոխկապակցված ևս 4 անձի (այդ թվում՝ ամուսնուն և նրա հորը) մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փողերի լվացման և գույքի չհայտարարագրման համար։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել