Դատարանը Թրամփի վարչակազմին պարտավորեցրել է չեղարկել արտասահմանյան օգնության ծրագրերը սառեցնելու հրամանագիրը

Վաշինգտոնի շրջանային դատարանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին պարտավորեցրել է չեղյալ հայտարարել հրամանագիրը, որը նախատեսում էր 90 օրով սառեցնել արտասահմանյան օգնության ծրագրերը և, համապատասխանաբար, վերսկսել այդ ծրագրերը՝ հայտնել է Associated Press-ը:

Նշվում է, որ դա առաջին որոշումն է, որը կապված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորման դադարեցման հետ:

Դատարանը, վկայակոչելով «լայնածավալ վնասը, որը հանկարծակի փակումը հասցրել է կազմակերպություններին» արտերկրում, ժամանակավոր որոշում է կայացրել երկու միջազգային կազմակերպությունների՝ ՁԻԱՀ-ի դեմ պատվաստանյութի պաշտպանության կոալիցիայի և Առողջապահության համաշխարհային խորհրդի ներկայացրած հայցի վերաբերյալ, որոնք ֆինանսավորում են ստանում USAID-ից:

Ավելի վաղ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչները նշել էին, որ իրենց անհրաժեշտ է եղել դադարեցնել ֆինանսավորման ծրագրերը՝ դրանք վերլուծելու և որոշելու՝ արժի՞ արդյոք դրանք շարունակել, թե՞ ոչ:

Related posts

Ժամանակակից 8 շարժական թվային ռենտգեն սարքավորում` մարզային բուժհաստատություններին. որ ԲԿ-ներն են համալրվել

Իսրայելը սարսափելի գին վճարեց Իրանի դեմ ագրեսիայի համար․ Փեզեշքիան

Թրամփին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ Իսրայելի և Իրանի միջև հակամարտության դադարեցման համար