Դատական համակարգը զտման կարիք ունի. Կարեն Անդրեասյան

Մենք քննարկում ենք, որ ստանանք վատ դատավորներին համակարգից դուրս մղելու ամենաարդար և լավ մոդելը. լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով՝ որ դատական համակարգը ֆիլտրացիայի, մաքրման կարիք ունի, բոլորն են ասում, անգամ՝ այս կարգավորումներից դժգոհողները:

«Բոլորս խոսում ենք դատական համակարգը մաքրելու մասին, և այսօր գործող իրական մեխանիզմը կարգապահական պատասխանատվության միջոցներն են: Դա օրինական է, արդար է, ճիշտ է: Եվ ես կարծում եմ, որ կարգապահական վարույթները նույնիսկ քիչ են, և դրանցով ստացված արդար պատասխանատվության միջոցները առանձին ոչ բարեխիղճ դատավորների նկատմամբ նույնիսկ քիչ են եղել»,- նշեց նա:

Անդրեասյանն օրինակ բերեց, որ մարտի 1-ի գործով վճռաբեկից մինչև առաջին ատյանի 24 դատավորից այժմ մնացել է 12-ը: «Այսինքն տեղի է ունցել տարօրինակ զտում, տարօիրինակ ազատում այն դատավորներից, որոնք կասկածելի վճիռներ են կայացրել մարտի 1-ի գործերով, ինչի եմ ասում կասկածելի, րովհետև ՄԻԵԴ-ն էլ որոշում են կայացրել, որ անարդար է: Մեր օրենսդրությունն ինձ թույլ է տալիս հետ գնալ 8 տարի և վարույթներ հարուցել վերջին 8 տարում եղած սխալների ու խախտումների վերաբերյալ»,- ասաց Անդրեասյան:

Related posts

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան

Ասում է՝ մենք մեր ձևով ենք միջամտելու. հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ. Փաշինյանը՝ Կարապետյանին

ԱՄՆ դեսպանատունն իր քաղաքացիներին հորդորում է չայցելել ՀՀ-ում Իրանի հյուպատոսություն, առևտրի կենտրոն, մզկիթ