Թուրքիայում հրդեհները լուսաբանող մի շարք հեռուստաալիքներ տուգանվել են

Թուրքիայի ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհուրդը (ԹՌՀԲԽ) քննարկել է այն հեռուստաալիքների դեմ պատժամիջոցների հարցը, որոնք խախտել են հրդեհների հեռարձակման արգելքը, հաղորդում է Ermenihaber-ը՝ վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ներին:

Մասնավորապես, Fox TV-ն տուգանել են միայն այն բանի համար, որ հեռուստաընկերության հաղորդավարը ուղիղ եթերում ասել է. «Կրակի ալիքներն այնքան արագ են մոտենում, ասես դժոխք լինի»:

Տուգանքներ են կիրառվել նաև այն հեռուստաալիքների վրա, որոնք լուսաբանում են ընդդիմադիր քաղաքական գործիչ Քեմալ Քիլիչդարօղլուի և այլ քաղաքական գործիչների հայտարարություններն ու մեկնաբանությունները հրդեհների լուսաբանման արգելքի վերաբերյալ: Փաստորեն, լրատվամիջոցների նկատմամբ գրաքննությունը տարածվել է նաև քաղաքական գործիչների վրա:

Ի պատասխան՝ թուրքական «Լավ» կուսակցության նախագահի գլխավոր խորհրդական Այթուն Չիրայը դատական ​​հայց է ներկայացրել ԹՌՀԲԽ-ի տնօրեն Էբուբեքիր Շայնի դեմ՝ նրան մեղադրելով «մամուլի ազատության և տեղեկատվության իրավունքի սահմանափակման, շանտաժի և պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ»:

Related posts

Կուսակրոնության քահանայության ուխտի խախտումը կուսակրոն հոգևորականին կարգալույծ անելու անառարկելի հրամայական է․ Նիկոլ Փաշինյան

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի ու մարզերի մի շարք հասցեներում

Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել. Փաշինյան