ՌԴ-ն հաստատում է․ Ադրբեջանն Արցախում հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային ԱԹՍ-ներ է կիրառել

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաստատել է ավելի վաղ Արցախի պաշտպանության բանակի տարածած հաղորդագրությունը Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայկական դիրքերի ուղղությամբ հարվածային անօդաչու թռչող սարքեր կիրառելու վերաբերյալ։

Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքէջը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքի կատարումը Լեռնային Ղարաբաղում։

«Անցած օրերին արձանագրվել է կրակի դադարեցման ռեժիմի մեկ խախտում։ 2021 թվականի օգոստոսի 11-ին, ժամը 7։29-ին և 7։58-ին Ադրբեջանի զինված ուժերը հարվածային տեսակի ԱԹՍ-ների կիրառմամբ երկու հարված են հասցրել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի ուղղությամբ։  Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկել իրավիճակի հետագա էսկալացիան թույլ չտալու համար: Անցկացվում  է  հետաքննություն»,- նշված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել