Դավիթ Առուշանյանն այսօր Շիրակի մարզային գրադարանում ներկա է գտնվել Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառմանը

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր աշխատակազմի պատասխանատուների հետ Շիրակի մարզային գրադարանում ներկա է գտնվել Գրադարանավարի օրվան նվիրված միջոցառմանը։
 Մարզպետը ողջունել և շնորհավորել է գրադարանի ողջ անձնակազմին օրվա առթիվ՝ կարևորելով գրադարանների դերը կրթության, մշակույթի և ընթերցանության տարածման գործում։
«Սրտանց շնորհավորում եմ բոլոր գրադարանավարներին մասնագիտական տոնի առթիվ։ Անկախ նրանից, թե որքան է փոխվում ժամանակը և որքան արագ են զարգանում նոր տեխնոլոգիաները, գրադարանավարի մասնագիտությունը շարունակում է մնալ կարևոր ու անփոխարինելի։ Այսօր թվայնացված աշխարհի, արհեստական բանականության, հեռախոսների և համակարգիչների դարաշրջանում, գրադարանավարն առանձնահատուկ դեր ունի հատկապես երեխաներին գրքին մոտեցնելու և ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելու գործում։ Գրադարանավարները երեխաներին օգնում են ոչ միայն կարդալ, այլև զգալ գրքի առանձնահատուկ աշխարհը՝ թերթել էջերը, շոշափել գիրքը և, ինչու ոչ, զգալ գրքի բույրը։ Այդ զգացողությունն իսկապես անփոխարինելի է։ Մաղթում եմ մասնագիտական նոր ձեռքբերումներ, հաջողություններ և ընթերցողներով լի գրադարաններ»,- նշել է մարզպետը։
Մարզպետը կարևորել է նաև մարզային և համայնքային գրադարանների միջև համագործակցությունը՝ ընդգծելով փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման կարևորությունը։
Այնուհետև Դավիթ Առուշանյանը շրջել է գրադարանում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, գրադարանային հավաքածուի համալրման և նորարարական գործընթացներին, ինչպես նաև զրուցել գրադարանի այցելուների հետ։

Related posts

ԿԳՄՍՆ-ն Գեղարքունիքի դեպքի առնչությամբ դիմել է պատկան մարմիններին

Սեպտեմբերի 27-ին Թաթայի համերգի հեռարձակումը սխալ է եղել. Հովհաննես Մովսիսյան

Գեղարքունիքում աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում