Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Էջմիածին քաղաքի ռեստորանային համալիրներից մեկի ավտոկայանատեղիում կենցաղային հարցի շուրջ վիճաբանություն է եղել հիվանդանոց տեղափոխվածների և Էջմիածին քաղաքի բնակիչ 21-ամյա մի երիտասարդի միջև, որի ընթացքում էլ էջմիածինցի երիտասարդը դանակահարել է լեռնամերձցի երիտասարդներին:
Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 6-ին 21-ամյա երիտասարդին Էջմիածնի Մաշտոցի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են բաժին, որտեղ նա խոստովանել է արարքը:
21-ամյա երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: