Դանակահարություն Գյումրիում

Ապրիլի 2-ը նոր էր սկսվել, երբ ոստիկանության Գյումրի քաղաքի Կումայրիի բաժնում ստացվեց հաղորդում. որովայնի ծակած-կտրած թափանցող վերքով «Գյումրի» բժշկական կենտրոն էր դիմել 22-ամյա մի երիտասարդ:

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Չերազի փողոցի բար-ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը դանակով հարվածներ էր հասցրել 22-ամյա երիտասարդին: Մինչ կպարզվեր այդ հանգամանքը, Շիրակի պարեկները Չերազի փողոցից Կումայրիի բաժին են տեղափոխել գյումրեցի 23-ամյա և 21-ամյա երկու երիտասարդի: 23-ամյա երիտասարդը դեմքի վնասվածքով էր. նա շտապօգնության մեքենայով տեղափոխվեց հիվանդանոց: Նրանք նույն վիճաբանության մասնակիցներ էին:

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ:

Կումայրիի քրեական հետախույզների և Շիրակի պարեկների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվեց, որ բար-ռեստորանի մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դեմքի վնասվածքներ ստացած 23-ամյա երիտասարդն էր դանակի հինգ հարված հասցրել հիվանդանոց տեղափոխված երիտասարդին, իսկ նրան ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել ու մարմնական վնասվածքներ էին պատճառել 21 և 22 տարեկան վիճաբանողները:

Հանցագործության գործիք դանակը հայտնաբերվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Վերջին 3 օրերին վրացական Գեզի մաքսակետից դուրս է եկել և Վերին Լարս է գնացել կոնյակով բեռնված 69 բեռնատար

Այս անգամ մեդիատեռորիստների ձեռքերը հասել են ֆրանսիական մամուլին. Վահագն Ալեքսանյան

Ֆրանսիական ընկերության կողմից իբրև թե Հայաստան տեղափոխված միջուկային վառելիքի թափոնների վերաբերյալ հոդվածը ապատեղեկատվություն է. ՇՄ նախարարություն