Գևորգ Պետրոսյանը 17 մետր բարձրությունից ընկել է ձորը

Մայիսի 1-ին նախկին պատգամավոր, իրավաբան Գևորգ Պետրոսյանը ձորն է ընկել: Պետրոսյանը «Հրապարակին» պատմեց, որ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին 17 մետր բարձրությունից ընկել է ձորը, սակայն որևէ կոտրվածք չի ստացել.

«Իջել էի մեքենայից մաքուր օդ շնչելու, չգիտեմ ոնց եղավ, գլորվեցի ձորը, գլխով ծառին կպա, հակառակ դեպքում գետն էի ընկնելու» – ասաց Պետրոսյանը։

Նրա խոսքով` սալջարդեր ու վնասվածքներ է ստացել, սակայն որևէ լուրջ խնդիր չի առաջացել․ մի փոքր հիշողության կորուստ միայն:

Related posts

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք

Կարկուտի հետևանքով գառնարածը վնասվածք է ստացել, անկել են ոչխարներ և գառներ

ՆԱՏՕ-ն կարող է Ուկրաինային 70 մլրդ եվրոյի չափով ռազմական օգնության նոր փաթեթ տրամադրել. Politico