Գործարկվել է աշխարհի ամենաերկար ուղիղ չվերթը. այն կտևի շուրջ 30 ժամ

China Eastern Airlines ավիաընկերությունը բացել է տոմսերի վաճառքը Շանհայից Բուենոս-Այրես թռիչքի համար. փոխադրողն արդեն երթուղին անվանել է աշխարհի ամենաերկար ուղիղ չվերթը: Թռիչքները կիրականացվեն շաբաթական 2 անգամ՝ Boeing 777-300ER-ով:

Ավիաընկերությունը երթուղին անվանել է նաև «օդային Մետաքսի ճանապարհ» Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Հարավային Ամերիկայի միջև:

Արգենտինայի մայրաքաղաք հասնելու համար կպահանջվի 25,5 ժամ, իսկ հակառակ ուղղությամբ՝ 29 ժամ։ Երթուղիները ենթադրում են երկժամյա կանգառ Նոր Զելանդիայում, որպեսզի ուղևորները կարողանան հանգստանալ։

Այժմ ամենաերկար առանց դադարի չվերթն իրականացնում է Singapore Airlines-ը. Սինգապուրից Նյու Յորք կարելի է թռչել 18 ժամում: Ամեն տարի ուղղությունից օգտվում է 65 հազար ուղևոր։

Related posts

Իսրայելի զինված ուժերը հարվածել են Լիբանանի հարավին

Մեկնարկել է «Նորդիկ օրեր Երևան 2026» փառատոնը

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին