Գորիսի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել

Հունվարի 9-ին ոստիկանության Գորիսի պաժնի պարեկապահակետային դասակի ծառայողները ապօրինի ծառահատման երկու դեպք են բացահայտել։ Բաժնի սպասարկման տարածքում նրանք ստուգել են մի քանի խորանարդ մետր վառելափայտով բարձված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենա։ Վարորդը բեռի օրինականությունը հավաստող փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան բաժնի պահպանվող հատուկ տարածք տեղափոխելուց ժամեր անց Գորիսի ոստիկանները ստուգել են մի քանի խորանարդ մետր վառելափայտով բարձված մեկ այլ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա։ Այս դեպքում ևս վարորդը համապատասխան փաստաթղթեր չի ներկայացրել։ Դեպքերի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։
`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներով նավը խորտակվել է Սև ծովում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո

Օդային տագնապի ֆոնին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տարհանում է սկսվել