Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ

ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր, օրվա ընթացքում, մինչև ժամը 14:00-ն, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքներում պարբերաբար կիրականացվեն չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
«Պայթյունների ձայները լսելի կլինեն նաև Ստեփանակերտում: Խնդրում ենք խուճապի չմատնվել: Պարզաբանումների և լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք զանգահարել ծառայության 911 ահազագման կենտրոն»,- գրված է հայտարարությունում:

Related posts

Երևանում ավտոբուսի կողաշրջվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Թուրքիայի ածխահանքերից մեկում պայթյուն է տեղի ունեցել. կան զոհեր և վիրավորներ

Փոփոխություններ՝ մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում