Գորիսի գլխավոր աղբավայրում հրդեհ է բռնկվել

Գորիսի գլխավոր աղբավայրում հրդեհ է բռնկվել։ Տեղեկացնում է «Առուշ Առուշանյան» դաշինքը։
«Արդեն երկրորդ օրն է, ինչ Գորիսի Կոմունալ ծառայության և ԱԻՆ ՓԾ Գորիսի փրկարարական ջոկատի աշխատակիցները համատեղ հրդեհազիջման աշխատանքներ են իրականացնում քաղաքի գլխավոր աղբավայրում բռնկված հրդեհը մարելու համար:

Փրկարարները և կոմունալ ծառայության աշխատակիցներն անընդհատ իրականացնում են կրակի մարման, հողային աշխատանքներ՝ կանխելով կրակի տարածումը: Աշխատանքներին ներգրավված է նաև հատուկ տեխնիկա:

Ըստ նախնական վարկածի՝ հրդեհի առաջացման պատճառը մարդկային գործոնն է. ամենայն հավանականությամբ, կրակը բռնկվել է աղբավայրում աղբն այրելու հետևանքով:
Այս դեպքը, ցավոք, հերթական անգամ ցույց է տալիս, թե որքան կարևոր է հետևել հրդեհային անվտանգության կանոններին և պատասխանատվությամբ վերաբերվել շրջակա միջավայրին»:
Իրավիճակը գտնվում է համայնքապետարանի և համապատասխան ծառայությունների հսկողության տակ: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ հրդեհը մարելու և բնակչության անվտանգությունն ապահովելու ուղղությամբ:
Գորիսի համայնքապետարանը բնակիչներին հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները:

Related posts

Հենց այդտեղ է, որ ժողովրդավարությունը սպանվել է. Հակոբ Արշակյանը՝ Մարտի 1-ի և Հոկտեմբերի 27-ի բացահայտման մասին

Հաստատվել են բուհերի 2025-2026 ուստարվա մագիստրատուրայի ընդունելության անվճար տեղերը

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Խնածախի ուղղությամբ, բնակելի տան տանիք է վնասվել