Գնաճ 2021. քաղաքացիները դժգոհում են, Կառավարությունը՝ հանգստացնում

Հայաստանում 2021թ.-ի հունվարին տարեկան գնաճը կազմել է 4,5 տոկոս, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 2, 2 տոկոս: Այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեն:  Ընթացիկ տարվա հունվարին 2020թ.-ի հունվարի համեմատ սննդամթերք եւ ոչ ալկոհոլային խմիչքներ ապրանքախմբում գրանցվել է 6,4 տոկոս գնաճ, ընդ որում ամենամեծ աճը գրանցվել է շաքար, այլ սննդային յուղեր եւ ձու ապրանքախմբերում: Գնաճ է գրանցվել նաեւ ալյուր, ձավարեղեն (13,8 տոկոս), կաթնամթերք, պանիր եւ ձու (7,7 տոկոս), յուղեր եւ ճարպեր (16, 9 տոկոս), մրգեր (12 տոկոս) եւ բանջարեղեն (9,9 տոկոս) ապրանքախմբերում: Ալկոհոլային խմիչքներ, ծխախոտային արտադրատեսակներ ապրանքախմբում գրանցվել է 10, 8, իսկ առողջապահության ոլորտում՝ 5,6 տոկոս գնաճ: Այս խնդրի համար քաղաքացիները դժգոհում են՝ ծանր է լինելու իրենց գրպանի համար:

Related posts

Շիրակի մարզի մի շարք համայնքներում ընդհատվել է գազամատակարարումը

Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ է բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ. տուժածներ չկան. ՊՆ

Մոսկվայում դատարանը հրապարակել է Միխայիլ Խաչատուրյանի և 3 դուստրերի աղմկահարույց գործով վերջնական վճիռը