Աշխատանքային այցով Գյումրիում էր առողջապահության նախարարը

 

Անահիտ Ավանեսյանը մասնակցեց «Գյումրի» բժշկական կենտրոնում համակարգչային տոմոգրաֆիկ սարքի կաբինետի բացման արարողությանը: Բարձրորակ սարքը հնարավորություն կտա մարզի բնակիչներին չհասնել մայրաքաղաք, արդյունքում գերճշգրիտ ախտորոշման հնարավորություն կլինի: Սարքը ձեռք է բերվել վարկային լիզինգի միջոցով: Հաջորդիվ առողջապահության նախարարության ֆինանասավորմամբ «Գյումրի» բժշակական կենտրոնի տարածքում կառուցված թթվածնային կենտրոնի բացումն էր: Նորակառույց թթվածնային կենտրոնը հնարավորություն կտա թթվածնով ապահովել նաեւ հարակից մարզերի բուժհաստատություններին:

Related posts

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են հարկման համակարգերի վերաիմաստավորմանը վերաբերող հարցեր

Ինչ է փոխվելու Ղարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրում. Թորոսյանը մանրամասնել է․ տեսանյութ

ՀԷՑ-ը հունվար-սեպտեմբեր ամիսներին երկու անգամ ավելի հարկ է վճարել ՀՀ պետական բյուջե, քան 2023-ի նույն ժամանակահատվածում. Ռոմանոս Պետրոսյան