Գյումրու թիվ 25 դպրոցում կրքերը չեն հանդարտվում. նոր տնօրենի անունն անփոփոխ է

Գյումրու թիվ 25 դպրոցում դասարանները դատարկ են, ուսման կարգը կրկին խաթարված է. այս անգամ ոչ թե գործադուլ, այլ դասադուլ, ընդորում աշակերտների ծնողների մասնակցությամբ: Ինչպես արդեն տեղեկացրել էինք դպրոցի տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթում մասնակցել են յոթ թեկնածու. 4 ձայն հավաքել է նույն դպրոցի ուսուցիչ Մերուժան Մինասյանը, 2 ձայն՝ Իրինա Բաղդասարյանը՝ Գյումրու դպրոցներից մեկի փոխտնօրենը։ Քանի որ նրանցից ոչ մեկը չի հավաքել անհրաժեշտ 5 ձայն, ըստ գործող կարգի, նշանակումը կատարել է փոխվարչապետը։ Ծնողները պահանջում են վերանայել որոշումը. այս պահանջով դիմել էին նաեւ Շիրակի մարզպետարան:

 

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ