Հրդեհ ավտոմեքենայում․ կա տուժած

Փետրվարի 3-ին, ժամը 09:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Առնո Բաբաջանյան փողոցում՝ «Նոր Զովք» սուպերմարկետի մոտակայքում, այրվում է «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:44-ին, մարվել՝ 09:47-ին:

Այրվել են «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ս․ Ե․, ծնված 1982 թ.) բեռնախցիկն ու սրահը՝ մասամբ։ Վարորդը դեմքի շրջանում ստացած այրվածքներով հոսպիտալացվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:

 

 

Related posts

Խոշոր վթար Վանաձորում․ կա 11 վիրավոր

Փրկարարները Դեբեդ գետից դուրս են բերել մայիսի 2-ից որոնվող քաղաքացու դին

Ո՛չ վարչապետի, ո՛չ հրապարակման մեջ նշված բարձրաստիճան պաշտոնյաների շրջապատում դեղագործական բիզնեսով զբաղվող անձինք չկան. Նազելի Բաղդասարյան