Գյումրիում մարտական վիճակում գտնվող հակահետևակային ական է հայտնաբերվել

Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում՝ «Ոսկե բլուր» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ «Օզանյան», «Մարտի 8-ի» փողոց և «Ղարսի» խճուղի խաչմերուկների աջակողմյան հատվածում այսօր մարտական հակահետևակային  ական է հայտնաբերվել:

Ահազանգը մարզի փրկարարական  վարչությունը ստացել է քաղաքի բնակիչներից մեկից։ Անմիջապես մասնագիտական խումբը մեկնել է դեպքի վայր:

«Երբ պարզվեց, որ գտնվածը մարտական հակահետևակային ական է, կանչվեցին սակրավորներ՝  Գյումրիում տեղակայված N զորամասից: Տեղում էլ հստակեցվեց, որ ականը մարտական վիճակում է և տեղափոխման ենթակա չէ: Որոշում կայացվեց տեղում այն վնասազերծել»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց ճգնաժամային կառավարման կենտրոնի ավագ հրահանգիչ Գոռ Ավետիսյանը:

Սակրավորները վնասազերծումն իրականացրել են ժ․17:50-ին՝ տարածքում համապատասխան անվտանգության բոլոր նորմերի խիստ պահպանմամբ:

Նշենք, որ ականը հայտնաբերվել է հողային աշխատանքների ժամանակ: Ըստ նշված կենտրոնի պատասխանատուի, այն կոռոզիայի ենթարկված չի եղել:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան