Գյումրիում ձին կծել է Մոսկվայից հյուր եկած երեխային. պարեկներն աղջկան տեղափոխել են մանկական հիվանդանոց

Հուլիսի 10-ին կեսօրն անց արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիում: Վարդանանց հրապարակի ֆայտոններից մեկի ձին կծել է 2016 թվականին ծնված Գոհար Խալաթյանին: 8-ամյա աղջնակին պարեկները տեղափոխել են Ավստրիական մանկական հիվանդանոց:

«Հայկական ժամանակ»-ին մանկական հիվանդանոցից հայտնեցին, որ 14:50-ի սահմաններում են ընդունել երեխային, ձեռքի վնասումով:

«Կատարվել է հակափայտային սրսկում, իրականացվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները: Հիվանդանոցում մնալու կարիք չի եղել: Երեխան հյուր էր Մոսկվայից, Գյումրիում հավանաբար տատիկի տանն է բնակվում»,- ասացին հիվանդանոցից:

Երեխային նշանակվել է ամբուլատոր բուժում:

Related posts

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին

Հնդկաստանում ռազմական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Վանաձորում մեքենաներ են բախվել․ մեկը կողաշրջվել է