Գյումրիում կատարված սպանությունը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է

Դեկտեմբերի 22-ին Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ են ստացվել, որ Գյումրիի Լալայան փողոցում տղամարդու դի կա։ Պարզվել է, որ մահացածը Գյումրու բնակիչ 1974 թվականի ծնված Հովհաննես Գ․-ն է։

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, ժամեր առաջ, Գյումրու Լալայան փողոցի տներից մեկում Հովհաննես Գ․-ն մեկ այլ անձի հետ օգտագործել է ոգելից խմիչք, կենցաղային հարցերի շուրջ ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք, ինչի ընթացքում ստացած մարմնական վնասվածքներից Հովհաննես Գ․-ն մահացել է։
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողների օպերատիվ գործողությունների շնորհիվ հանցագործություն կատարած անձը՝ Գյումրու 50-ամյա բնակիչը, Վանաձորում հայտնաբերվել և ձերբակալվել է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Related posts

9 զոհ և 3 վիրավոր. ՆԳՆ-ն՝ Օհանավան բնակավայրի մոտ տեղի ունեցած վթարի մասին

21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարար

Գյումրու Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է դիմորդների ուսումն անվճար կազմակերպելու նպատակով կաշառք ստանալու համար